211652_close_icon
views-count1030 դիտում article-date 22:18 13-03-2024

ՀՀ ղեկավարությունն ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918թ. մայիսի 11-ին,  ֆիլանտրոպիստ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «...Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ, նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:

Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում:

Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:

Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել»:

Նմանատիպ նյութեր