211652_close_icon
views-count766 դիտում article-date 12:50 06-10-2020

Թուրքիայի ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը. Արցախի ԱԺ նախագահ

Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը՝ պատերազմ սանձազերծելուն, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ: «[url=https://armenpress.am/arm/news/1030526.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թվականի ապրիլյան պատերազմում, Ալիևը նաև Տավուշի ուղղությամբ գնաց արկածախնդրության: Կարծում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է նրան ստիպել գնալ այդ արկածախնդրությանը»,-ասաց Թովմասյանը: Նրա կարծիքով՝ Ալիևն արդեն Ադրբեջանի իշխանության ղեկին չէ: Արցախի ԱԺ նախագահը նկատեց, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ցանկացած հայտարարության՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ, ասում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցեն նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայացուցիչները: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը տեսավ, որ այն ծրագիրը, որը դրված էր Իլհամ Ալիևի առջև՝ շատ կարճ ժամանակամիջոցում թեյ խմել Ստեփանակերտում կամ Շուշիում, ձախողվել է: Եվ քանի որ ձախողվել է, ուրեմն պետք է հեռանա իշխանությունից: Գուցե արդեն հեռացված է: Արդեն աշխարհին է հայտնի, որ սանձազերծած պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից»,-ասաց ԱԺ նախագահը: Նա հիշեցրեց, որ լեզգիներն Ադրբեջանում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ասել, որ իրենց երեխաներին տանում են առաջնագիծ, կան բազմաթիվ զոհեր: Վերջերս նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաև թալիշ ակտիվիստները: Նրանք հայտարարել են, որ իրենք ոչ միայն տարածաշրջանում, այլ առհասարակ ոչ մի թշնամի չունեն: «Պատերազմում թույլ կողմն է խփում մայրաքաղաքին, թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ»,-նշեց Թովմասյանն ու ուրախացնող համարեց այն քաղաքական կայունությունը, որը տիրում է և Արցախում, և Հայաստանում:

Նմանատիպ նյութեր