211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:50 15-03-2024

Ռուսաստանն Ուկրաինայում ունի ավելի քան 350,000 զոհ և վիրավոր. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։  Այս մասին գրում է dw.com-ը:

Նրա հնչեցրած տեղեկատվության համաձայն՝ արևմտյան հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ սպանված և վիրավոր ռուսաստանցի զինվորների թիվը գերազանցել է 350 հազարը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսատսանը շատ բարձր գին է վճարում «փոքր» տարածքային նվաճումների համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս անգամ առանձին չի նշել ռուսական կողմի զոհերի թիվը։

2023 թվականի նոյեմբերի վերջին դաշինքը հայտարարել էր, որ ՌԴ-ի զոհերի թիվը գերազանցում է 100,000-ը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 14-ի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորականների թիվը կազմում է 427 840 մարդ։ Ռուսական կողմն իր կորուստների մասին ճշգրիտ տեղեկատվություն չի հաղորդում։

Նմանատիպ նյութեր