211652_close_icon
views-count940 դիտում article-date 18:59 15-03-2024

Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն

Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցելու երիտասարդների հետ: Կարծում եմ, որ դուք լավ տպավորություններ եք ստացել ձեր կատարած աշխատանքից եւ միշտ կլինեք խորհրդարանի կողքին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 15-ին Ազգային ժողովում հավաստագրեր են ստացել նոյեմբերի 17-ին Երեւանում անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորները:

Երիտասարդներին ողջունել է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: Նա նշել է, որ աշխատանքը կատարվել է համատեղ ուժերով եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-15-ը նախատեսվում է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների ֆորումը՝ հավելելով, որ ակնկալում է երիտասարդ կամավորների ակտիվ մասնակցությունն այդ աշխատանքներին:

Նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված է եղել 65 կամավոր:

Նմանատիպ նյութեր