211652_close_icon

Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային

views-count1084 դիտում article-date 13:43 17-03-2024
News.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է դադարեցնի Կիևին զենք մատակարարելը և մերձավորարևելյան հակամարտության կողմերին զինադադարի առաջարկ ներկայացնի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Օլիմպիական խաղերի ընթացքում Ուկրաինայում հրադադարի մասին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը։  

«Ես պատասխան առաջարկ եմ անում Մակրոնին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որով սպանում են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև դադարեցնել ահաբեկչության հովանավորությունը,- ասել է նա։- Երկրորդ առաջարկը Մակրոնին. նմանատիպ առաջարկ արեք մերձավորարևելյան հակամարտության կողմերին։ Շատ բան այնտեղ, հավանաբար, կախված է Ֆրանսիայի խոսքից»:

Ավելի վաղ Մակրոնը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում Ռուսաստանին կխնդրեն հրադադար հաստատել։

Նմանատիպ նյութեր