1075 դիտում
21:35 18-03-2024
ԱՄՆ-ն և Ճապոնիան տիեզերքում միջուկային զենքի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ են պատրաստել
Վաշինգտոնն ու Տոկիոն պատրաստել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքը հաստատող՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Միջուկային զինաթափումը և միջուկային զենքի չտարածումը» թեմայով բաց քննարկմանը։
«Միջուկային զենքի ցանկացած տեղակայում Երկրի ուղեծրում աննախադեպ, վտանգավոր և անընդունելի կլինի: Երկրները պետք է հավատարիմ մնան Տիեզերքի մասին պայմանագրի չորրորդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին (արգելում է Երկրի ուղեծրում տեղադրել զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող օբյեկտներ) և մենք բոլոր երկրներին, որոնք դեռ չեն միացել այս պայմանագրին, կոչ ենք անում անհապաղ անել դա»,-ասել է Գրինֆիլդը՝ հավելելով, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համատեղ նախագիծը վերահաստատում է այս պայմանագրի կողմերի հիմնարար պարտավորությունները և կոչ է անում անդամ երկրներին չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք, որը նախատեսվում է Երկրի շուրջը տեղադրելու համար։

Նմանատիպ նյութեր
5970 դիտում
15:12 15-04-2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
1903 դիտում
10:49 17-07-2015
ՄԱԿ ԱԽ-ն նշանակել է Իրանի միջուկային հարցով բանաձևի քվեարկության օրը
1051 դիտում
12:54 09-02-2023
Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում
Այս բաժնից
1111 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
883 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
835 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ