7370 դիտում
16:13 21-03-2024
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
- Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
- Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
- Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Արսեն Կոստանյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի մարտի 22-ից:
- Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Ասատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Բարսեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Արմեն Միքայելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Գալուստ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Կարեն Կարապետյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
- Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
- Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
- Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:
- Արկադի Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի ավագ դատախազի պաշտոնից:
- Վարդան Վարդանյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
17:15 04-07-2014
ՀՀ զինվորական դատախազությունում կադրային փոփոխություններ են կատարվել
3829 դիտում
12:44 10-01-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
11718 դիտում
15:35 20-07-2017
ՀՀ դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. գլխավոր դատախազը մի շարք հրամաններ է ստորագրել
Այս բաժնից
5174 դիտում
11:52 05-11-2024
Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը
922 դիտում
22:57 04-11-2024
Իրանը ցանկանում է «արագացնել» Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագիծը