211652_close_icon

Հրաձգություն՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում. կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր

views-count2272 դիտում article-date 22:00 22-03-2024
Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Փոխանցում է Tert.am-ը։

Կա առնվազն 12 զոհ և 35 վիրավոր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես երևում է տեսանյութում, մարդիկ խուճապահար հեռացել են սրահից։

Հրապարակումների համաձայն՝ կրակցներից բացի, նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուժայինները, իրավապահները ժամանում են դեպքի վայր։

Նմանատիպ նյութեր