211652_close_icon
views-count883 դիտում article-date 19:35 23-03-2024

Միջազգային հանրությունը պետք է ամուր միասնություն պահպանի ահաբեկչության դեմ պայքարում. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Խստագույն կերպով դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։

Ահաբեկչության  թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են։ Միջազգային հանրությունը պետք է ամուր միասնություն պահպանի ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է Բորելը։

Նմանատիպ նյութեր