ՆԱՏՕ-ն պետք է պահպանի Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը. Բելգիայի ԱԳՆ
Բելգիայի ԱԳ նախարար Դիդյո Ռեյնդերսը Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ դաշինքին անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը, հայտնում է Ria Novosti-ն:
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոլինի քննարկել Սիրիիայի, Իրաքի և այլ ոչ նվազ կարևոր միջազգային հարցեր:
Նա նշել է, որ պետք է չափազանց զգոն լինել Ռուսատսանի հետ հարաբերություններում և պահպանել բանակցությունների ուղիներն ու երկխոսությունը, երբ դա հնարավոր է լինում: