211652_close_icon
views-count706 դիտում article-date 19:44 25-03-2024

Ռուսաստանը կարող է Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցել

«Չի բացառվում, որ Ռուսաստանը Թուրքիայում ևս մեկ ատոմակայան կառուցի»,- այսօր hայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Նրա խոսքով` առաջիկայում Անկարան՝ «վերջնական ըմբռնման կգա, թե Սինոպում և Թուրքիայում նախագծված ատոմակայանները որ երկրների ընկերություններն են կառուցելու»։

«Սինոպի ԱԷԿ-ի նախագծման հարցում Թուրքիան լուրջ առաջընթաց է արձանագրել և այժմ երկխոսություն է ընթանում «Ռոսատոմ» ընկերության, մի շարք այլ շահագրգիռ կողմերի հետ», - նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը` հավելելով, որ Մոսկվայի հետ շփումներում ներգրավվել են նաև «Ակկույու» ատոմակայանի շինարարությամբ զբաղվող աշխատանքային խմբերը։

Նմանատիպ նյութեր