211652_close_icon
views-count1315 դիտում article-date 23:02 25-03-2024

Բելառուսում արգելվել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի վաճառքը

Tert.am-ի փոխանցմամբ՝ Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։
 
Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում։
 
Նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
 
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից ու ոչնչացվի կամ հետ ուղարկվի։

Նմանատիպ նյութեր