211652_close_icon
views-count1460 դիտում article-date 12:26 17-12-2014

Apple-ը դադարեցրել է Ռուսաստանում իր արտադրանքի օնլայն վաճառքը

Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանում իր արտադրանքի օնլայն վաճառքը: Որպես պատճառ՝ ընկերությունը նշել է ռուբլու արժեզրկումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Apple-ի գրասենյակում պարզաբանել են, որ ռուսական տարադրամի փոխարժեքի կտրուկ անկումը բավականին բարդացնում է ռուսական գնորդների համար Apple-ի արտադրանքի գնի հարցը:

Նմանատիպ նյութեր