637 դիտում
12:12 28-03-2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։ Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 800-ից ավելի մարդ Հայաստանում աշխատանքի է ընդունվել։
«Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»,- ասաց նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունն արդեն դպրոց է հաճախում, բուհերի ու քոլեջների ուսանողների առաջին կիսամյակի վարձն էլ փոխհատուցել են։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված եզրակացության կգան։

Նմանատիպ նյութեր
1402 դիտում
20:48 20-10-2023
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է Արցախից բռնի տեղահանվածների աջակցությունը
2543 դիտում
14:50 15-01-2015
Կշարունակվի դրամական ավանդների փոխհատուցումը
937 դիտում
09:04 06-06-2024
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի. «Փաստ»
Այս բաժնից
778 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
607 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր