15131 դիտում
22:35 28-03-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Լանջազատ գյուղի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի. օպերատիվ են գործել հատուկ փրկարարներն ու Արարատի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ բնակավայրի ոլորաններում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում 15 խմ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Քարաթափման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն, մինչև Արարատի մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները մոտենան և կատարեն իրենց աշխատանքը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
3393 դիտում
14:57 21-11-2016
Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)