211652_close_icon
views-count1558 դիտում article-date 18:27 29-03-2024

Մահացել է «Կրոկուսում» բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած Կարեն Ենգիբարյանը

Մահացել է անցորդներից մեկը՝ Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ շտապել էր մարդկանց փրկել։

Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:

35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։

Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է․ շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:

Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։

Նմանատիպ նյութեր