211652_close_icon
views-count568 դիտում article-date 19:43 29-03-2024

ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները

Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը և Արմեն Հովսեփյանը մարտի 29-ին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VIII նիստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։ 

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը և Արմեն Հովսեփյանը։

Արտակ Սարգսյանը միջազգային գործընկերներին ծանոթացրել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերազինմանը և համակարգի կառուցվածքային փոփոխություններին ուղղված աշխատանքներին։

Մասնավորապես ներկայացվել են 2024 թվականի ապրիլից մեկնարկող ծառայողների ատեստավորման նոր համակարգը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծված օպերատիվ վարչությունը, որի գործունեությունը տեղեկությունների կենտրոնացված հավաքագրման հնարավորություն է ստեղծում՝ առավել վերահսկելի դարձնելով օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։ Բացի այդ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու բաժինների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր ստորաբաժանում, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին, թե´ ներքին անվտանգության ապահովումը։

Նիստին քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղականության և ահաբեկչության տարածմանը հակազդելու օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր