211652_close_icon
views-count35910 դիտում article-date 10:29 30-03-2024

Երևանում «Tesla»-ի 41-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, կոտրել է լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Թորոսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող լուսակիրը ապա առաջ ընթացել բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև կայանատեղիում տեղադրված վճարովի ինքնագլորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության  փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար 1 տարով ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։

Լուսանկարաները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր