211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:00 30-03-2024

Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին. Վազգեն Սաղաթելյան

Փաստաբան Արսեն Բաբայանը տեսակցել է օրերս կալանավորված «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին եւ փոխանցել նրա խոսքերը:

«Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը՝ բարձր: Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար: Խնդրեց ձեզ փոխանցել․

«Տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի:
 
Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:

«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:

Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...  էստեղ էլ ա «լյոքշ»,  էստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,  սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,  սպասարկող անձնակազմը շատ է ու բոլորը՝ նույն շորերով»։

Նմանատիպ նյութեր