211652_close_icon
views-count754 դիտում article-date 17:59 02-04-2024

Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում 3 բենզալցակայանի շահագործում է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։

Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։

Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։

Նմանատիպ նյութեր