211652_close_icon
views-count703 դիտում article-date 10:11 07-04-2024

Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում․ Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ․

«Սիրելի' կանայք և աղջիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը ևս մեկ անգամ արժևորելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում, իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ հիմքերն էլ ավելի է ամրապնդում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Կարևոր է, որպեսզի պետությունը նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ իրականացնի շարունակական քայլեր։

Գործընթացի հաջող իրականացման համար առանցքային է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը։

Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում` կանանց դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելու և կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»։

Նմանատիպ նյութեր