211652_close_icon
views-count841 դիտում article-date 12:15 07-04-2024

Մի խումբ արվեստագետներ այցելել են զորամաս և շնորհավորել են կին զինծառայողներին

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

«Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենին»»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր