211652_close_icon
views-count862 դիտում article-date 22:34 08-04-2024

Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է. Նեթանյահու

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների (պատանդների ազատ արձակման վերաբերյալ - խմբ.), մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելուն։ 

Այս հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ և վերացնել այնտեղ մնացած ահաբեկչական գումարտակները։

Դա տեղի կունենա. կա ժամկետ», - ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ նյութեր