211652_close_icon
views-count559 դիտում article-date 20:07 09-04-2024

ՄՊՀ-ն ընդլայնում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ,  ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա ճանապարհը:

Ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Մասնավորապես հանձնաժողովի ներկայացուցիչները դասախոսություններով են հանդես գալիս տարբեր բուհերում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ առաջիկայում մագիստրոսական ծրագիր է նախատեսվում իրականացնել, ուսանողները մասնագիտական պրակտիկան են անցնում հանձնաժողովում, ինչպես նաև ներգրավվում որպես փորձնակ՝ հետագայում  աշխատանքի անցնելու հնարավորությամբ և այլն:

Նմանատիպ նյութեր