7865 դիտում
21:51 12-10-2017
«Վնեշէկոնոմբանկը» ընդլայնում է Հայաստանի հետ համագործակցությունը
ՀՀ տնտեսական զարգացման զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի ներկայացուցիչներ Դանիիլ Ալգուլյանին, Ալեքսեյ Գորկովին և Սերգեյ Դուրնոպիանովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները։
Նախարար Կարայանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը պետք է ուղղվեն Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման ապահովմանը և դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանմանը։
«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ պայամանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի բանկի կողմից սուբսիդավորման արդյունքում ռուսական արտադրության լեռնահանքային, գյուղատնտեսական, շինարարական, կոմունալ մեքենաշինական սարքավորումների տրամադրման մատչելի առաջարկներ կներկայացվեն Հայաստանի տնտեսությունում դրանք գործածելու նպատակով։
Սուբսիդավորված ռեսուրսներ կտրամադրվեն նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, այդ թվում՝ վենչուրային ծրագրեր իրականացնելու համար։
Առաջիկայում նախատեսվում է համագործակցության փաստաթուղթ ստորագրել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ՝ հետամուտ լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
22:29 02-10-2018
ԱԻՆ-ը ընդլայնում է համագործակցությունը JICA-ի հետ
1729 դիտում
22:40 09-12-2019
ՀՀ ԱԻՆ-ն ընդլայնում է լեռնային զբոսաշրջության կազմակերպությունների հետ համագործակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
973 դիտում
20:05 17-10-2023
Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»