211652_close_icon
views-count1990 դիտում article-date 22:29 02-10-2018

ԱԻՆ-ը ընդլայնում է համագործակցությունը JICA-ի հետ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԻ նախարարության վարչական շենքում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ընդունեց Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA)-ի "Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման բարելավմանն ուղղված հնարավոր ծրագրերի ուսումնասիրություն Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության համար" ծրագրի պատասխանատու Նոմուրա հետազոտական ինստիտուտի փորձագետ պրն Տեցուջի Ուեմուրային: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը նպատակ ունի տարածաշրջանում շարունակել աջակցության տարբեր ծրագրերի իրականացումը: Փրկարար ծառայության տնօրենը բարձր գնահատեց (JICA)-ի հետ համագործակցությունը, որի հետ համատեղ իրականացված ծրագրերով գործակալության կողմից փրկարար ծառայությանը արդեն տրամադրվել են 28 միավոր տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 2019 թվականին նախատեսվում է ևս 40 միավոր տեխնիկական միջոցների տրամադում: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության նոր ծրագրով առաջնահերթության կարգով նախատեսվում է ներդրումներ կատարել շահառու երկրներում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, որի համար գործակալությունը ակնկալում է ստանալ ԱԻ նախարարության առաջնահերթ կարիքների մասին տեղեկատվություն: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ըստ առաջնահերթ կարիքների նախատեսվող ծրագրերի հնարավոր տարբերակների վերաբերյալ, որոնք վերաբերվում էին ազդարարման համակարգերի տեղադրմանը և տեխնիկական բազայի վերազինմանը, համայնքներում սեյսմիկ ռիսկի գնահատմանն ու երկրաքիմիական կայանների արդիականացմանը, ինչպես նաև երկրաշարժի վաղ ազդարարմանն ու սողանքների ռիսկի կառավարմանը:

Նմանատիպ նյութեր