973 դիտում
09:47 10-04-2024
ԱՄՆ դատարանը պատմության մեջ առաջին անգամ բանտարկության է դատապարտել դպրոցական հրաձիգի ծնողներին
Միչիգան նահանգի Օքլենդ շրջանի դատարանն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ ազատազրկման է դատապարտել դպրոցական հրաձիգի ծնողներին։ Ըստ CNN-ի՝ հրաձիգի ծնողները՝ Ջենիֆեր և Ջեյմս Քրամբլիները, դատապարտվել են 10-15 տարվա ազատազրկման։
2021 թվականի նոյեմբերին այն ժամանակ 15-ամյա Իթան Քրամբլին Դեթրոյթի արվարձանում սպանեց ավագ դպրոցի չորս աշակերտի։ 2023 թվականի դեկտեմբերին հրաձիգը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ զրկվելով վաղաժամկետ ազատման իրավունքից։ Ողբերգությունից մի քանի օր անց իրավապահ մարմինները ձերբակալում են նաեւ հրաձիգի ծնողներին, որոնց մեղադրանք է առաջադրվում չկանխամտածված սպանության համար։
Քրամբլիի ծնողները տեղյակ չէին դպրոցում հարձգություն կազմակերպելու իրենց որդու ծրագրերի մասին:
Դատախազը, սակայն, նրանց մեղադրել է ծնողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, քանի որ իրենց անչափահաս որդուն հրազենը հասանելի են դարձրել և չեն ապահովել զենքի պատշաճ պահպանումը: Բացի դրանից, Քրամբլի ամուսիններին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ որդու հոգեկան վիճակի սրընթաց կերպով վատթարանալու նշանները չեն նկատել: Մասնավորապես, ողբերգության օրը դպրոցի աշխատակիցները ծնողներին զգուշացրել են, որ Իթանը «Ամենուր արյուն», «Կյանքս անիմաստ է» կարգի մտահոգիչ երկտողեր է թողել իր մաթեմատիկական նոթատետրում: Իսկ այդ երկտողերն ուղեկցվել են ատրճանակի և փամփուշտի նկարով։
Քրամբլիներին կանչել են դպրոց և խնդրել անմիջապես իրենց որդուն դասից հանել և տանել հոգեթերապևտի մոտ, սակայն նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ խիստ զբաղված են աշխատանքով: Ծնողները ուսուցիչներին չեն հայտնել նաև, որ իրենց որդու համար վերջերս զենք են գնել։ Դրանից երկու ժամ անց նրանց որդին ուսապարկից հանել է ատրճանակն ու կրակ բացել հասակակիցների վրա։
Երկու ծնողներին էլ առանձին են դատել: Փետրվարի սկզբին դատարանը Ջենիֆեր Քրամբլիին մեղավոր ճանաչեց չկանխամտածված սպանության չորս հոդվածով՝ իր որդու զոհերի համար: Մարտին նմանատիպ որոշում է ընդունվել նաև Ջեյմս Քրամբլիի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր
930 դիտում
11:41 16-05-2015
Նյու Յորքում ցմահ բանտարկության են դատապարտել Ուսամա բին Լադենի օգնականին
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
958 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
988 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն