211652_close_icon
views-count673 դիտում article-date 17:13 11-04-2024

Ուկրաինան եւ Լատվիան ստորագրել են համաձայնագիր անվտանգության մասին

Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հինգշաբթի Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեւիչսի հետ երկկողմ համձայնագիր է ստորագրել անվտանգության մասին։

Այժմ Զելենսկին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում է, որտեղ մասնակցում է «Երեք ծովերի նախաձեռնության» մասնակից երկրների գագաթաժողովին։

Ուկրաինայի նախագահը իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում Լատվիան պարտավորվել է ամեն տարի Կիեւին տրամադրել ռազմական օգնություն իր ՀՆԱ-ի 0,25 տոկոսի չափով։ Նա նաեւ ստանձնել է տասնամյա պարտավորություն՝ օգնելու Ուկրաինային կիբեռանվտանգության, ականազերծման եւ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում։

Ուկրաինան ձգտում է իր արեւմտյան դաշնակիցների հետ ստորագրել երկկողմ համաձայնագրեր անվտանգության երաշխիքների մասին։ Այդպիսով Կիեւը հուսով է երկրի պաշտպանությունն ապահովել այն պայմաններում, երբ նա նախկինի պես ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում։

Նմանատիպ նյութեր