211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:52 17-10-2024

Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դա տեղի է ունեցել Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ: 

Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, Հունաստանը, մասնավորապես, կօգնի պատրաստել ուկրաինացի օդաչուներին և տեխնիկներին, որոնք աշխատում են F-16 կործանիչների հետ, հայտնել է Զելենսկին։
 

Նմանատիպ նյութեր