211652_close_icon
views-count46648 դիտում article-date 21:43 12-04-2024

Վրաերթ-ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Reno»-ն. ըստ տեղեկությունների՝ 4 վիրավորներից մեկը վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Reno» մակնիշի և 28-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Opel»-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ «Reno»-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Ռադիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող ռազմական բժիշկներն ու քաղաքացիները, ապա ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչև վթարը նաև տեղի է ունեցել վրաերթ, ինչը ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի ուղևորը եղել է 65-ամյա Ռադիկ Խ-ն, իսկ «Reno»-ի ուղևորը  65-ամյա Հրաչ Ա-ն։

«Opel»-ի ուղևորը վթարի պահին կանգնած է եղել «Opel»-ի առջևում։ «Reno»-ի հարվածի հետևանքով «Opel»-ը առաջ է շարժվել և հարվածել «Opel»-ի ուղևորին։

Ըստ նախնական տեղեկությունների «Opel»-ը կայանված է եղել 10 րոպեից ավել, իսկ այդ ընթացքում վարորդը չի ձեռնարկվել նախազգուշացնոց որևէ միջոց` վթարից խուսափելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր