211652_close_icon
views-count769 դիտում article-date 21:59 15-04-2024

Սինգապուրի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Xinhua»-ն (Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալություն), այս մասին նշված է ապրլի 15-ին Սինգապուրի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Լի Սյեն Լունը երկրի նախագահին պաշտոնապես կառաջարկի իր իրավահաջորդ նշանակել փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին։

Վոնգը ստացել է «Ժողովրդական գործողություն» կուսակցության պատգամավորների միաձայն աջակցությունը։

Նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 15-ին Սինգապուրի նախագահական նստավայրում։

Նմանատիպ նյութեր