211652_close_icon
views-count829 դիտում article-date 22:38 15-04-2024

Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պետական այցն Ադրբեջան նախատեսվում է այս տարվա մայիսի երկրորդ կեսին: Այդ մասին այսօր հայտնել է Տաջիկստանի նախագահի աշխատակազմը: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Այցի նախապատրաստական աշխատանքներն օրերս Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ արտգործնախարարների հավաքում մանրամասն քննարկել են Տաջիկստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սիրոջիդին Մուխրիդինն ու Ջեյհուն Բայրամովը:

Մայիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել Տաջիկստանի մշակույթի օրերը, Տաջիկական կինոյի օրը և տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովը: Ռահմոնը և Ալիևը կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Նմանատիպ նյութեր