Իրանի նախագահը նոյեմբերին կայցելի Ադրբեջան
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մաիսն հաղորդում է Trend գործակալությունը:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինի փոխանցմամբ՝ Ռուհանիի այցը կկայանա առաջիկա 20 օրերի ընթացքում: Սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը նախագահի պաշտոնում:
Ադրբեջանի մաքսային պետական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 144,045 մլն դոլար: Իրանից Ադրբեջան է ներմուծվել 115,6 մն դոլարի և արտահանվել 28,45 մլն դոլարի ապրանք: