6973 դիտում
10:55 16-04-2024
Մենք նոր որակով ու պատրաստվածությանբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին. ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյան
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն մեկ դարից ավելի, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն օրենքի եւ օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության:
Այս մասին նշվում է Ոստիկանության օրվա առթիվ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ուղերձում։
«Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը:
Ոստիկանությունը ժամանակի հրամայականին ընդառաջ մշտապես կատարելագործվել, նորացվել ու արդիականացվել է: Իսկ այսօր արդեն համընդգրկուն, արմատական բարեփոխումների փուլում է, որի նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, արհեստավարժ ու բարեվարք, տեխնիկապես հագեցած ոստիկանություն ունենալն է, և մենք պատվով ու հետևողականությամբ ենք անցնում այդ ճանապարհը։ Մենք նոր որակով ու պատրաստվածությանբ ենք իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին։ Այդ սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը իր հենասյունային չորս ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Համայնքային ոստիկանություն և Ոստիկանության գվարդիա։
Սիրելի՛ ոստիկաններ, մեր մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզնից յուրաքանչյուրին:
Շնորհակալությու՛ն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին, որոնք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Շնորհակալությու՛ն արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին. հատկապես նրանց ծառայության որակով է հասարակությունը գնահատում ոստիկանությանը:
Շնորհակալությու՛ն Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք հարկ եղած դեպքում նաև մարտական առաջադրանք են կատարում մեր երկրի սահմանին:
Շնորհակալությու՛ն ոստիկանության վետերաններին:
Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ