51013 դիտում
16:50 18-04-2024
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատարը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում իրանական համարանիշերով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարոությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գեղամ Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Գոռ Աբրահամյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, տեղում իրականացրել են հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
«Վայք» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+