898 դիտում
16:48 19-04-2024
Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով
Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ դեռ դաշնակից ենք համարում։ Մենք իրավական առումով դաշնակիցներ ենք. Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և որ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է ՌԴ նախարարը։
Նա մեջբերել է ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց կարևորությունը չի կարելի գերագնահատել։ Լավրովը նշել է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, որոնք կարելի է արձագանք համարել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության «լկտի, անամոթ» գործողություններին, որոնք ուղղված են Ռուսաստանից Հայաստանի անջատումն արագացնելուն։

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
23:14 24-01-2024
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման գործում սխալ է. Լավրով
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»