211652_close_icon

Իսրայելի օդուժի հարվածից Ռաֆահում 9 մարդ է զոհվել, նրանցից 6-ը՝ երեխաներ

views-count1156 դիտում article-date 14:56 21-04-2024
Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի տներից մեկին Իսրայելի օդուժի հասցրած հարվածից առնվազն 9 մարդ է զոհվել, նրանցից 6-ը՝ երեխաներ: Փոխանցում է Azatutyun-ը։

Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվածների թվում ընտանիքի 5 անդամներ են և նրանց 2 ազգականները:

«Սա մարդկային արժեքներից և բարոյականությունից զուրկ աշխարհ է: Նահատակվել են միայն կանայք և երեխաներ», - գործակալությանն ասել է Ահմեդ Բարհումը, ում կինն ու 5 տարեկան աղջիկը հարվածի զոհ են դարձել:

Նմանատիպ նյութեր