47322 դիտում
18:22 24-04-2024
Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխանցել իրավապահներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Նույն ժամին ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի «Չեխի խանութ»-ի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի ու դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև փորձաքրեագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերը ասում էր, որ մեքենան միտումնավոր հրկիզել են և ինքը ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը և հուսով է, որ նրան կհայտանբերեն ու կներկայացնեն Սևանի քննչական բաժին և սա առաջին դեպքը չէ, որ իր, իր մոր, իր եղբոր նկատմամբ այդ անձինք քրեորեն պատժելի արարքներ են կատարում, մի քանի դեպքեր Սևանի ոստիկանները հայտնաբերել են, նյութեր են նախապատրասել և փոխանցել են Սևանի քննչական բաժին, որտեղ սակայն ոչ օբյեկտիվ քննություն է իրականցվել, ու եթե ժամանակին Սևանի քննիչները օբյեկտիվ քննություն կատարեին , մեղավորները կպատժվեին ու իրար հետևից նոր՝ քրեորեն պատժելի արարքներ տեղի չէին ունենա: Հուսով եմ, որ գոնե այս դեպքում օբյեկտիվ քննություն կկատարեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
45867 դիտում
10:09 27-12-2017
Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի
Այս բաժնից
21472 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ