1003 դիտում
15:39 25-04-2024
Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա
Ցավում ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն քննադատել ՀԱՊԿ-ը. քննադատել, իհարկե, կարելի է և պետք է, սակայն այս պարագայում խոսքն անհիմն քննադատության մասին է. այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եվ սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ քարտուղությունը հայտարարել է Երևանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության լիաժեք համապատասխանությամբ բոլոր պարտավորությունների պահպանման մասին», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ երեք տասնամյակի ընթացքում կազմակերպությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու անկախությունը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում Երևանի համար առավելություններից մեկն այն է, որ կազմակերպությունը լիարժեք հաշվի է առնում ազգային ինքնիշխանության գործոնը, չի ճնշում այն, ինչը որ բնորոշ է արևմտյան ռազամաքաղաքական դաշինքներին:
«Ոչ ոք կասկածի տակ չի առնում, որ ՀԱՊԿ պատասխանտվության գոտու մեջ է մտնում Հայաստանի տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, և՛ Բաքվում, և՛ Երևանում համաձայնել են առաջնորդվել Ալմա Աթիի հռչակագրով: ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր», - ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր
33097 դիտում
11:11 23-11-2020
Անուն առ անուն. որ բնակավայրերն են հանձնվում Ադրբեջանին
763 դիտում
12:50 06-10-2020
Թուրքիայի ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը. Արցախի ԱԺ նախագահ
1027 դիտում
22:18 13-03-2024
ՀՀ ղեկավարությունն ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել․ Արտակ Զաքարյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան