211652_close_icon
views-count1036 դիտում article-date 21:28 26-04-2024

Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան. tert.am

Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել , որ սկսի իմփիչմենթ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, գրում է tert.am-ը։

«Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել , որ սկսի իմփիչմենթ։ Փոփոխել, քվեարկել, Նիկոլին տանել պատասխանատվության, մի քանի կետանոց խնդիր դնել ժամանակավոր կառավարության առաջ, դրանից հետո վերափոխել իրավիճակը։

Հեղաշրջում չենք ուզում, ժողովրդի ճնշում ԱԺ-ի վրա և իմփիչմենթ։ Եթե այս պայքարը քաղաքական ձևակերպում չստանա, կմարի կամ քաոսի կվերածվի։ Եթե ժողովրդի ակնկալիքը լինի Սերժ Սարգսյանից, մարդն ասում է լուծումներն ունեմ ու կտամ։ ՀՀԿ-ն չի վախենում իշխանություն ստանձնելուց, բայց այսօր թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն է»,- նշել է Զաքարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր