1009 դիտում
07:41 01-05-2024
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին եւ Ապրես Գրիգորյանին ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու հնչեղ գործով, աշխատանքից ազատվել է:
Ո՞վ է պատասխան տալու դատախազներին` պետական բյուջեի միջոցների հաշվին որպես բարոյական վնաս փոխհատուցված գումարների համար:
Մինչ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ աշխատանքից ազատվել են 90 դատախազներ, մենք, ինչպես որ ի սկզբանե խոստացել էինք, շարունակելու ենք լուսաբանել աշխատանքից ազատված այն երկու դատախազների գործը, որոնք չէին ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու առաջարկն ու բռնել էին իրավական պայքարի ուղին:
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ Մարտիրոսյանի եւ Ապրես Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ու վերջում կարճել՝ արդարացման հիմքով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ հիշյալ դատախազների վերաբերյալ սուտ տվյալներ հայտնած Պինխասովաների փաստաբանը, ով հավանաբար, անմասն չի մնացել դատախազներին «շառի տալու» գործընթացից, հեռացել է երկրից:
Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Վարդգեսի Առաքելյանին, ով, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն ձգձգում է դատախազներին` նախկին պաշտոնից մեկ աստիճանով բարձր պաշտոնի նշանակելու գործով դատաքննությունը:
Տեղեկացանք, որ դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար: Կշարունակենք հետեւել դատավորի նկատմամբ հարուցված վարույթի ընթացքին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
773 դիտում
15:56 18-05-2016
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Արդարադատության նախարարին դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրով
1653 դիտում
19:10 23-05-2018
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ դատական տուգանքը վերացնելու հարցով
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2080 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»