211652_close_icon
views-count1165 դիտում article-date 12:37 01-05-2024

Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան

Մենք տագնապալի օրերում ենք ապրում, երբ ամբողջությամբ լծված ենք պայքարելու ճշմարտության համար: Այս մասին նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով ապրիլի 19-ից Կիրանց գյուղում պայքարում է տարածքները Ադրբեջանին հանձնելու դեմ:

«Այլ բան չկա այնտեղ, քան խաչված լինել այդ ճշմարտության համար եւ ընդունել դա որպես մեծագույն պատիվ: Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի: Սուտը խաչված է ինձ համար եւ ես էլ ստի համար: Ճշմարտությունն է իմ խաչը, եւ ես ապրելու են այդ ճշմարտության համար: Սա պետք է լինի մեր գիտակցության, մեր քայլերի, շարժումների, մեր պայքարի բովանակությունը: Դրանից դուրս ոչ մի բան չի կարող լինել, որովհետեւ դրանից դուրս ամեն բան ձախողված է:

Այդ աղմուկի, այդ հեղեղի մեջ ճշմարտությունը կորսվում է: Այդ խաբեությունների ու մոլորությունների մեջ, այդ պատրանքային թվացող գեղեցիկ պատկերների մեջ, որոնք այս կամ այն ձեւով կարող են գրավիչ լինել եւ իրենց շոշափելիությամբ , մատուցվան ձեւով կարող  են դառնալ քաղցր, սպանող թույնը, որ շատ հաճախ հաճույք է պատճառում»,- նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր