211652_close_icon
views-count1018 դիտում article-date 14:44 15-06-2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

«Մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների, հալածանքների մասին, որոնք կիրառվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շաժման աջակիցների նկատմամբ»,- ֆեյսբուքյան ոււղիղ եթերում ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանն ասաց, որ իրավապահ ողջ համակարգը դարձել է իշխանության աթոռները պահող, ծառա՝  անտեսելով քաղաքացիների իրավունքները։

«Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ, Հայաստանի քաղաքացիների իրավունքները որևէ ձևով պաշտապնված չեն, փորձում են ահաբեկել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների, որոնք այս ամբողջ ընթացում ճշմարտության կողքին, շարժման մեջ են ընդգրկված եղել»,- ասաց Սրբազանը։

Բագրատ Սրբազանը կոչ է անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների։

Նմանատիպ նյութեր