211652_close_icon
views-count6052 դիտում article-date 10:17 02-05-2024

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած կինը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Ա․-ն է, ով վնասվածքը ստացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ ձեռքը անզգուշությամբ կարի մեքենայի տակ գցելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Ա․-ն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում, որպես կարող բանվորուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր