81529 դիտում
12:06 02-05-2024
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվել է մահացածների և վիրավորների ինքնությունը. պատճառը եղել Է վարորդի կողմից աշխատանքային կանոնները չպահպանելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթի շրջանակում Սյունիքի մարզային քննչական վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են մահացածների ինքնությունը:
Նրանք են՝ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան, Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը:
Իսկ վիրավորներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, Ալի Նուրին, Ֆահիմե Էսմայելին, Փեիման Աքբարին, Սամա Բազմարան, Շահանդուխտ Յուսուֆին, Մեհդի Զախարին և Արցախի Հանրապետության քաղաքացի Էդմոնդ Բաբաջանյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պաահարն է, այլ աշխատանքային կանոնների ոչ պատշաճ, թերի կատարումը, քանի որ ավտոբուսը վարելիս են եղել 2 վարորդներ, և 1-ը երբ հոգնել է, մյուս վարորդն է փոխարինել, ում կողմից էլ չի պահպանվել ավտոմեքենա վարելու կանոնները, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև ավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ եթե պահպանվեր կանոնները, ապա ավտոմեքենան չէր բախվի երկաթե արգելապատնեշներին ու չէր հայտնվի ձորում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել էր ձորում։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և Աղվանի հենակետի փրկարարնները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները, պարեկները ու քաղաքացիները։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Արտակ Ամիրաղյանն ու կրտսեր պարեկ Ռոման Վարդանյանը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանությաւն Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։
Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Սյունիքի մարզի դատախազը։
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի մասին տեղեկացել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ում հանձնարարականով դեպքի վայր էր ժամանել փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, իսկ մարզպետը մեկնել էր «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել նաև Կապանում Իրանի հյուպատոսը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+