92918 դիտում
16:46 02-05-2024
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. «ԶԻԼ»-ի վարորդը մոտեցել է պարեկներին, թե բա՝ «Ինձ փրկեք Մեհրիբանից». պարեկներն ու փրկարարները վերջինին հայտնաբերել են ավտոմեքենայի սրահում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ֆելիքս Գեղամյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, մոտեցել է ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանին և ավագ պարեկ Արամ Նազարյանին, կրտսեր պարեկ Էդվարդ Ասատրյանին ու հայտնել, որ իր ավտոմեքենայի սրահում օձ է նկատել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն անմիջապես սահմանազատել են տարածքը, ապա ահազանգել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարներն ու պարեկները 1 ժամից ավելի հատուկ սարքի միջոցով որոնողականն աշխատանքների արդյունքում ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են օձին, ինչից հետո փրկարարները վնասազերծել և օձին բաց են թողել անվտանգ վայր:
Վարորդը, ով շոկային վիճակում էր, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էր.
«Լավ ա՝ շուտ նկատեցի օձին, մի պահ ինձ թվաց՝ երազ է, աչքիս է երևում, բայց ապահովության համար մոտեցա ճանապարհին ծառայություն կատարող պարեկներին, ովքեր եկան ավտոմեքենայի 4 կողմը փակեցին ու զանգահարեցին 9-11: Կարճ ժամանակում եկան նաև փրկարարները, ովքեր օձին, որի անունը արդեն դրել են Մեհրիբան, ավտոմեքենայի մեջ հայտնաբերեցին ու դուրս բերեցին: Հիմա ապահով, անվտանգ կարող եմ մեքենայով գնալ տուն»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+