211652_close_icon
views-count1045 դիտում article-date 20:24 03-05-2024

Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Berliner Morgenpost թերթը։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։

Բեռլինի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար: Ժամը 14: 00-ի դրությամբ այդ թիվը հասել է 170-ի: Այժմ շենքի բոլոր չորս հարկերը կրակի մեջ են։ Ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակիչները: Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։

Նշվում է, որ շենքի սրահների մի մասը փլուզվել է, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բոլորն ինքնուրույն լքել են գործարանը։

Նմանատիպ նյութեր