20290 դիտում
16:06 09-05-2024
Միայն օրենքի սահմաններում ենք գործելու. Հորդորում են այնպիսի բան չանել, որ ոստիկանությունն ուժ կիրառի. ՀՀ ոստիկանապետ
Հայաստանի ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այս պահին եւս Հանրապետության հրապարակում է:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ոստիկանությունն ուժ կիրառի, նա պատասխանեց. «Օրենքի սահմաններում, միայն օրենքի սահմաններում: Եթե ուժ կիրառելու կարիքը լինի… ես ուզում եմ հորդորել, որ նման արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունն ուժ կիրառի»:
Դիտարկմանը, որ հնարավոր է լինեն սադրիչներ, որոնց ոստիկանությունը պետք է չեզոքացնի, ոստիկանապետն ասաց. «Դե կաշխատենք տարբերել»:
Նա նշեց, որ այստեղ ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում. «Մենք ենք որոշում, քանի հոգով դա անենք: Մենք լավատես ենք, որ ոչ մի նման բան չի լինի: Մենք լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք չեն թույլ տա իրենց»:
Նշենք, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16-ին նախատեսված է մեծ հանրահավաք:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:
Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

Նմանատիպ նյութեր
2287 դիտում
19:24 13-05-2021
ՀԱՊԿ–ը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, եթե դա էլ չօգնի` ուժ կիրառի ագրեսորի նկատմամբ. վերլուծաբան