30217 դիտում
18:28 11-05-2024
Առինջի բնակիչներն ասում էին․ «Հալալ ա Ներքին գործերի նախարարին, ՀՀ ոստիկանապետին, ՃՈ պետին ու Աբովյանի քաղաքապետին․ 30 տարի է՝ մի ամբողջ թաղամաս ահաբեկված էինք ավտովթարներից, նրանց շնորհիվ խնդիրը լուծվեց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներից, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանին։ Բնակիչները նաև շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր են հայտնում Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալներ Դավիթ Զարոյանին, Արթուր Մովսիսյանին և Աբովյան խոշորացված համայնքի Առինջի վարչական ղեկավար Էմիլ Ղուկասյանին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Արդեն մի քանի օր է՝ մահաբեր անունը ստացած ճանապարհին երթևեկությունը դարձել է անվտանգ։ Գրեթե ամեն օր ականատես էինք լինում, թե ինչպես էին որոշ վայ վարորդներ երթևեկում նշված հատվածում՝ երբեմն ստեղծելով նաև վթարային իրավիճակներ, իսկ որոշ դեպքերում էլ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ 30 տարի որտեղ ասես, ում ասես դիմեցինք, սակայն ոչ մի արդյունք։ Պատկան մարմինները գալիս էին ու խոստանում, որ խնդիրը կլուծվի, բայց այդ ամենը «օդ» էր դուրս գալիս։ Վերջին ամիսներին նույնպես եղան դեպքեր, երբ ավտոմեքենաները հայտնվում էին մեր փողոցում՝ տան դռների ու լուսամուտների տակ, ու ամեն անգամ մտածում էինք՝ էլ ինչ անենք, ում դիմենք, որ էդ անտեր արհեստական անհարթությունները, պաշտպանիչ երկաթե սյուները՝ իրենց լուսային փարոսիկներով տեղադրեն։ Անկեղծ ասած հույս էլ չունեինք, որ եթե դիմենք, առաջընթաց կունենանք, բայց էն որ ասում է մի անգամ էլ փորձենք, գուցե լինի, լրիվ էդ վիճակն էր։ Դիմեցինք ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանին ու Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանին, սակայն հույս էլ չունեինք, որ գոնե այս անգամ դրական պատասխան կստանանք։ Մեր խնդրանքից երկու օր անց մարդիկ իսկականից մեր «ցավին դարման արեցին»։ Օրերի ընթացքում արհեստական անհարթությունները դրվեցին ու տեղադրվեցին պաշտպանիչ հատուկ լուսային փարոսիկներով երկաթե սյուները ու այդ ամենն անմիջապես Աբովյանի քաղաքապետի, Առինջի վարչական ղեկավարի և ՀՀ ՃՈ պետի մասնակցությամբ ու էդ ամենից հետո արդեն «թու- թու-թու» «սատանի ականջը կանչի» 15 օր է ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ նյութական, տեղի չի ունեցել»։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած հերթական ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ, որտեղ բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում ու խնդրում էին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջապես միջոցներ ձեռնարկեն՝ ճանապարհի այդ հատվածում արհեստական անհարթություններ, բետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ և արտաքին լուսավորության խնդիրը լուծելու ուղղությամբ:
Հրապարակման հաջորդ օրը ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականով՝ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ՃՈ պետ Ն. Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը:
Ժամանել էին նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Է. Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանը և Աբովյան խոշորացված համայնքի Առինջի վարչական ղեկավար էմիլ Ղուկասյանը:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Էս խնդիրը կա դեռ Սովետական տարիներից, բայց այն տարիներին այսքան տրանսպորտային շարժ չկար, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո տրանսպորտային միջոցների շարժը ավելացավ ու էս հատվածում վերջին տարիներին հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, քանի որ շատ վարորդներ չեն կողմնորոշվում, ինչի պատճառներից մեկը նաև ճանապարհային երթևեկության ցուցանակների բացակայությունն է:
30 տարի է՝ ում ասես դիմել ենք ու միշտ խոստացել են, որ կկարգավորեն, սակայն եկել են, նայել են, իրենց մոտ նշումներ են արել ու գնացել. այդքանով համարել են հարցը լուծված, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը դրանով չի նվազել. հիմա ուզում ենք հավատալ, որ Ներքին գործերի նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի, ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության պետի և Աբովյանի քաղաքապետի շնորհիվ խնդիրը կլուծվի, կտեղադրեն անհրաժեշտ երկաթբետոնե արգելապատնեշներ, կտեղադրվեն արհեստական անհարթություններ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ ու կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ խնդրի ահագին հատված պետք է լուծի Երևանի քաղաքապետարանը, սակայն Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանը, Առինջ վարչական ղեկավար Է. Ղուկասյանին հանձարարել էր էլ չսպասել, թե Երևանի քաղաքապետարանը ինչ կանի, այլ իրենք հրատապ լուծեին բնակիչների բարձրացրած խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+