211652_close_icon
views-count1012 դիտում article-date 20:28 11-05-2024

Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել ՌԴ նոր կառավարության կազմը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի նոր կառավարության կազմը։ Փոխանցում է Tert.am-ը։

ՌԴ կառավարության նախկին կազմը հրաժարական էր տվել Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու պահին:

Ավելի վաղ Պուտինն արդեն ստորագրել էր «Դաշնային գործադիր մարմինների կառուցվածքի մասին» համապատասխան հրամանագիրը։

ՌԴ վարչապետը կունենա 10 տեղակալ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ։

Նմանատիպ նյութեր